Բնակելի տարածքների լուսանկարման կանոններ
Հայտարարության մեջ լուսանկարն առաջինն է, ինչ տեսնում է Ձեր հնարավոր գնորդը կամ վարձակալողը։ Կախված որակից՝ լուսանկարը կարող է կամ գրավել Ձեր հաճախորդին, կամ հակառակը՝ վանել։ Խավար, լղոզված, այլափոխված անկյուններով լուսանկարները կարող են փչացնել տպավորությունը նույնիսկ ամենահիասքանչ բնակարանից։
Կարծիք կա, թե որակյալ լուսանկարների համար պրոֆեսիոնալ լուսանկարիչ և թանկարժեք տեսախցիկ է պետք։ Բայց, գիտենալով ներքին հարդարանքի լուսանկարման մի քանի գաղտնիքներ, կարելի է շատ հրապուրիչ լուսանկարներ անել հասարակ սմարթֆոնով՝ ինքնուրույն։
Ներքին հարդարանքի լուսանկարի գլխավոր խնդիրն է ցույց տալ տարածքի իրական չափերը, ընդգծել արժանիքները, փոխանցել բնակավայրի մթնոլորտը և օգնել ապագա բնակչին պատկերացնել իր կյանքն այդ բնակարանում։ Ինչպե՞ս դրան հասնել ։
Առաջին հերթին պատրաստում ենք տարածքը լուսանկարահանման։ Հավաքում ենք բոլոր ավելորդ իրերը՝ ամեն ինչ, ինչը կարող է ուշադրություն շեղել բնակավայրի ընդհանուր տեսքից։ Բնակչի մոտ չպետք է տպավորություն ստեղծվի, թե բնակարանը դեռ զբաղված է, և այնտեղ ինչ-որ մեկը ապրում է։ Լուսանկարի վրա բոլոր տարածքները պետք է «նոր» թվան։
Դրա համար տեսադաշտից հեռացնում ենք՝
• տերերի անձնական իրերը՝ հագուստը, կոշիկները, պայուսակները, մանկական խաղալիքները, տեղաշորները, սրբիչները, լուսանկարները, հուշանվերները, սրբապատկերները;
• ցանկացած տեսակի ուտելիքներն ու խմիչքները, սեղաններին, գազօջախներին, լվացարանում ու բաց պահարաններում դրված ափսեները;
• բոլոր տնեսական ապրանքները՝ փոշեկուլը, դույլերը, շվաբրերը, լաթերը, չորացնող գործիքները, արդուկի տախտակները, կենցաղային քիմիայի պարագաները։
Երբեմն հարմարություն ստեղծելու համար բնակարանների սեփականատերերը տեսադաշտում թողնում են դեկորատիվ իրեր՝ նկարներ, բարձեր, շալեր, ծաղկամաններ կամ մրգերով զամբյուղներ։ Հիշեք, որ տարածքը զարդարելու փորձը, առանց ընկալման հոգեբանության, գունային ըմբռնման և կոմպոզիցիայի հիմքի իմացության, կարող է ունենալ հակառակ ազդեցություն։ Հարմարության փոխարեն կարող է աղտոտվածության տպավորություն ստեղծվել։ Եթե որոշել եք զարդարել՝ ավելի լավ է դրա համար պրոֆեսիոնալ հոումսթեյջերի հրավիրել։
Հաջորդիվ ավելացնում ենք հնարավորինս շատ լուսավորություն։ Մութ ստվերները ցանկացած միջավայրից տարածք են խլում, լուսանկարի վրա այդպիսի սենյակներն ավելի փոքր են թվում, քան իրականում։ Իսկ ոչ ոք չի ուզում փոքր բնակարաններում ապրել։ Հիշեք՝ լուսավորությունը երբեք շատ չի լինում, դրա համար՝
• լուսանկարում ենք միայն օրվա լուսավոր ժամանակ։ Լավագույն տարբերակը՝ օրվա առաջին կեսին;
• պատուհանները պետք է մաքուր լինեն, չարժե դրանք ծածկել շերտավարագույրով լուսանկարման համար;
• վառում ենք տան ամբողջ լուսավորությունը (այո-այո, նույնիսկ ցերեկով)։ Խորհուրդ է տրվում հնարավորինս ուժեղ լուսավորությամբ լամպեր օգտագործել, իսկ մութ անկյուններում տորշերներ և լուսամփոփներ ավելացնել։
Եվ վերջապես ճիշտ ենք ընտրում պատկերը։ Հիշեք, որ մենք առաջարկում ենք բնակիչներին ոչ թե առանձին անկյուններ կամ կահավորում, այլ ամբողջ բնակարանը։ Հայտարարության մեջ անպայման պետք է լինեն բոլոր սենյակներն ամբողջությամբ ներառող լուսանկարներ։ Երբ վարձակալողը գա նայելու, նա պետք է տեսնի այն,ինչ տեսել էր լուսանկարներում։ Լավագույն պատկերի համար՝
• կանգնում ենք սենյակի մուտքի մոտ (պատուհանին դեմ դիմաց);
• պտտում ենք հեռախոսը հորիզոնական;
• հեռախոսը պահում ենք աչքերի մակարդակի վրա կամ մի քիչ ցածր;
• տեսախցիկը պահում ենք այնպես, որ երևան երեք պատերը՝ երկու կողմնային և հանդիպակաց;
• հետևում ենք, որպեսզի պատերի և հատակի անկյուններն իրար ուղղահայաց լինեն, չկորանան և չաղավաղվեն։
Եթե հեռախոսը տեսախցիկի կարգավորման հնարավորություն ունի, ապա խորհուրդ է տրվում պատկերի չափերը հաստատել 3։4, միացնել ցանցը, որպեսզի հորիզոնը չկորանա։ Իսկ այ լայնանկյուն ֆորմատն ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն աղավաղում է սենյակի համաչափությունը։ Եվ ամենակարևորը՝ չմոռանաք տեսախցիկը սրբել լուսանկարահանումից առաջ։
Այս հասարակ խորհուրդները կօգնեն Ձեզ առանձնացնել Ձեր հայտարարությունը մնացածների մեջ և գրավել ամենալավ վարձակալողներին։ Իսկ եթե ժամանակ չունեք ինքնուրույն զբաղվել լուսանկարչությամբ, ապա tunmun-ի մասնագետները օգնության կհասնեն։ Մասնագիտացված լուսանկարահանում կանցկացնեն և նույնիսկ կստեղծեն Ձեր անշարժ գույքի 3D մոդելները։
Սվետլանա Կունդալ, հատուկ tunmun.am-ի համար։