Տուն, 502 m², Երևան, Arpa Street, 3 - Գնել TunMun-ում
Տարածել
Տուն, 502 m²
Երևան, Arpa Street, 3
Աջափնյակ վարչական շրջան
968 000 000
֏
1 928 287
֏/m²
Տեսնել կոնտակտները
Գործակալ
Pegas Realty Group
.Մաքրում
Բնակարա՞ն եք գնել, մաքրե’ք:

Տան մասին

  • Մակերես 502 m²
  • Հարկերի քանակ 2

Նկարագրություն

Վաճառվում է 2 հարկանի (նկուղով) լյուքս դասի` բարձրակարգ նորոգումով յուրօրինակ շինությամբ առանձնատուն, որը գտնվում է Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 502 քմ է, հողատարածքը՝ 1127 քմ: Առանձնատունն ունի յուրահատուկ դիզայներական լուծումներով ինտերիեր, տեղադրված են պանորամային պատուհաններ, անհատական ջեռուցման և հովացման համակարգ, հատակը և պատշգամբները մարմարապատ են, հատակը` տաքացվող է: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ամբողջ տունը կահավորված է թանկարժեք կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Նկուղում առկա է հանգստի համար նախատեսված սրահ` բարով, 1 սանհանգույց, 1-ին հարկում ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակն է, խոհանոցը, 1 ննջասենյակը և 1 սանհանգույցը, 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ, 3 սանհանգույց: Տան երկայնքով ձգվում են բաց պատշգամբները, որտեղ հաճելի է ամռանը նստել և զովանալ ու վայելել բակի կանաչապատ տեսարանը: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Այգում առկա են դեկորատիվ ծառեր ու ծաղիկներ, որտեղ կա ամառային տաղավար և հաճելի միջավայր: Կա փակ ավտոկայանատեղի: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Վաճառվում է ամբողջ գույքով:

Գտնվելու վայրը

.Հիպոտեկ
%
Տարի
Ամսավճար
Տուն, 502 m²
Երևան, Arpa Street, 3
Աջափնյակ վարչական շրջան
968 000 000
֏
1 928 287 ֏/m²
Տեսնել կոնտակտները
Գործակալ
Pegas Realty Group
.Մաքրում
Բնակարա՞ն եք գնել, մաքրե’ք: