Տուն, 560 m², Երևան, Karapet Ulnetsi Street, 13 - վարձով TunMun-ում
Տարածել
Տուն, 560 m²
Երևան, Karapet Ulnetsi Street, 13
Քանաքեր-Զեյթուն վարչական շրջան
1 936 000
֏ /Ամիս
Տեսնել կոնտակտները
Գործակալ
Pegas Realty Group
.Մաքրում
Բնակարա՞ն եք վարձել, մաքրե’ք։

Տան մասին

  • Մակերես 560 m²
  • Հարկերի քանակ 4

Վարձակալության պայմաններ

Նկարագրություն

Վարձակալության է տրվում 4 հարկանի՝ մանսարդով և զրոյական հարկով առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը 560 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 600 քմ.։ Այն գտնվում է Ա. Տիգրանյան փողոցում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, ունի ինքնատիպ ոճով և դիզայներական լուծումներով ինտերյեր։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից կահույքով, համալրված բարձրորակ տեխնիկայով: Զրոյական հարկում գտնվում է՝ շոգեբաղնիքը, լողավազանը, լվացքատունը, հանդերձարանը, սանհագույցը, սրահ՝ նախատեսված հանգստի համար, մառանը և պահեստային սենյակը։1-ին հարկում հյուրասենյակն է՝ բուխարիով, ընդարձակ և լուսավոր ճաշասենյակը, կահավորված աշխատասենյակը, որը կարող է ծառայել նաև որպես ննջասենյակ: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, որից մեկն ունի իր առանձին լոգասենյակը և մեկ ընդհանուր լոգասենյակ՝ ջակուզիով, լոգախցիկով: Այստեղ կա զգեստասենյակ, կահավորված հյուրասենյակ` բարի սեղանով, 2 բացօթյա պատշգամբ՝ մեկը բակի կողմ բացվող, մյուսը՝ փողոցի։ 3-րդ հարկը նախատեսված է ժամանցի համար, որտեղ կա բիլիարդի սրահ` բարի սեղանով` համապատասխան կահավորված, կա ևս 2 ննջասենյակ և1 լոգասենյակ։ Առանձնատան 1-ին հարկի հատակը պատված է մարմարով, իսկ մնացած հարկերի հատակը գերմանական կաղնե մանրահատակ է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են նաև օդորակիչներ։ Առանձնատունը պարսպապատ է: Ունի գեղեցիկ բակ` սալապատված հատակով, ամառային զրուցարանով և բուխարիով: Առկա է հեռակառավարվող դարպասով ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված։

Գտնվելու վայրը

Տուն, 560 m²
Երևան, Karapet Ulnetsi Street, 13
Քանաքեր-Զեյթուն վարչական շրջան
1 936 000
֏ /Ամիս
Տեսնել կոնտակտները
Գործակալ
Pegas Realty Group
.Մաքրում
Բնակարա՞ն եք վարձել, մաքրե’ք։