Բնակելի Համալիր «Նոր Սիլիկյան», Երևան, Nor Silikyan Residential Complex - TunMun

Բնակելի Համալիր «Նոր Սիլիկյան»

Վերջնաժամկետը
Տրված է
Հարկերի քանակը
2
Տան տեսակը
Մոնոլիտ
Բնակարանի տեսակները
էլիտար
Հարդարում
սևագրված

Տեղեկություններ Բնակելի Համալիր «Նոր Սիլիկյան»

Թաղամասը բաղկացած է 77 երկհարկանի թաունհաուսներից՝ 125 քմ, 235 քմ և 247 քմ մակերեսներով, գտնվում է Սիլիկյան թաղամասի տարածքում, որն ամբողջությամբ կառուցապատված է բնակեցված տներով: Թաղամասն ունենալու է 3 առանձին ելքի և մուտքի ճանապարհ` դեպի Սիլիկյան խճուղի և Հյուսիս–Հարավ մայրուղի: Ելքի և մուտքի ճանապարհներն ապահովված են լինելու անվտանգության անհրաժեշտ միջոցներով: Բնակելի թաղամասի ընդհանուր տարածքը 18,000 քմ է, որից 6,800 քմ–ն զբաղեցնելու են բնակելի թաունհաուսները: Տարածքի 38%–ը զբաղեցնում են բնակելի նորաոճ տները և կից հասարակական շինությունները: Թաղամասի 43%-ը կանաչապատվելու և բարեկարգվելու է, իսկ 19 %-ը՝ բնակելի թաղամասի 3400քմ-ը, ծառայելու է թաղամասի համար նախատեսված ճանապարհների և փողոցների համար: Բնակելի տարածքն ամբողջությամբ պարսպապատ է լինելու, ունենալու է արտաքին լուսավորության ցանց: Բնակելի տարածքի կանաչապատումը և բարեկարգումը նախատեսվում է արդի պահանջներին համահունչ, նախատեսվում է կառուցել առևտրի սրահ, դեղատուն, մանկական զարգացման կենտրոն: Թաղամասն ունենալու է կասկադային դասավորություն ՝ համաձայն տեղանքի ռելիեֆին, բոլոր տներն ունենալու են հարթ տանիքներ: Թաղամասի բոլոր տների տարածքում առկա են ստորգետնյա կամ վերգետնյա ավտոկայանատեղիներ: Բնակելի տների տանիքների հատվածների, ինչպես նաև հարակից տարածքների լանդշաֆտային ձևավորումները և ենթակառուցվածքային լուծումները նպաստելու են թաղամասում կատարյալ հանգստի համար կանաչ գոտու ձևավորմանը: Բնակելի թաղամասից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ, Արագած և Արա լեռները։ Ընդհանուր սպասարկումը նախատեսվում է իրականացնել կառուցապատողի կողմից, որն էլ իր հերթին այն կիրականացնի բնակիչների հարմարավետության և համակեցության պահանջներին համապատասխան: Բնակելի թաղամասին հարակից՝ նորակառույց Հյուսիս–Հարավ, Մովսես Սիլիկյան նոր մայրուղիները՝ հնարավորություն են տալիս հաշված րոպեների ընթացքում հասնել Կոմիտասի և Իսակովի պողոտաներ, ինչպես նաև Կենտրոն: Գործընկեր բանկ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄ , գործում է եկամտահարկի ետ վերադարձի օրենքը:

✅ Ընդարձակ կանաչապատ գոտի
✅ Բարձրորակ պատուհաններ
✅ Մուտքի երկաթյա դուռ
✅ Մեքենայի կայանման հատված և ավտոտնակ
✅ Մետաղյա պարիսպներ
✅ Առանձնացված մուտք և ելք
✅ Խաղահրապարակ
✅ Մանկական զարգացման կենտրոն
✅ Զրուցարաններ
✅ Անվտանգության կետ և համակարգ
✅ Առևտրի սրահ
✅ Սպասարկման կենտրոններ

Կառուցապատողի մասին

Հիփոթեքային վարկեր բանկերից

Armeconombank

Գտնվելու վայրը

Երևան, Nor Silikyan Residential Complex
Վերջնաժամկետը
Տրված է
Հարկերի քանակը
2
Տան տեսակը
Մոնոլիտ
Բնակարանի տեսակները
էլիտար
Հարդարում
սևագրված
Տեսնել կոնտակտները
Կառուցապատող
Կոմֆորտ Բիլդ
Այլ օբյեկտներ
Agent