Ռիչ Գարդեն, Կոտայքի մարզ, Village of Zovuni, 36th Street - TunMun
Վերջնաժամկետը
Տրված է
Հարկերի քանակը
2
Տան տեսակը
Մոնոլիտ
Բնակարանի տեսակները
էլիտար
Հարդարում
սևագրված

Ենթակառուցվածք

Հանգստի վայրեր
Խաղահրապարակ

Տեղեկություններ Ռիչ Գարդեն

Թաունհաուսներ անմիջապես կառուցապատողից։
Դե յուրե՝ Կոտայքի մարզ, դե ֆակտո՝ Դավթաշենի հյուսիսային հատված։
Ամենապահանջված երևանամերձ տարածքում Ձեզ ենք ներկայացնում 18 միակցված տներ։ Թաղամասը ունի առանձնահատուկ տեղակայում, ժամանակակից և չկրկնվող ճարտարապետական լուծումներ, նոր զարգացած ենթակառուցվածքներ։

Բնակվել քաղաքի ներսում, բայց հեռու քաղաքային աղմուկից, կանաչապատ տարածքում, բնությանը շատ մոտ և վայելել անկրկնելի տեսարանը դեպի Արարատ լեռ միմիային Ռիչ Գարդենի փակ թաղամասում։

Շինարարության ընթացքում պահպանված են շինարարական-նորմատիվային բոլոր կանոնները, օգտագործվում են միայն բարձրորակ շինանյութեր։

✓ Շենքը մոնոլիտ է, բարձր սեյսմակայուն
✓ Տարածքում գործում է 24-ժամյա անվտանգության համակարգ
✓ Դարպասներ հեռակառավարմամբ և ավտոմատ դռներով
✓ Տարածքը համալրված է ժամանակակից LED լամպերով
✓ Արևային ջրի ջեռուցման համակարգ
✓ Հրդեհաշիջման համակարգ
✓ Ջերմամեկուսացված և ձայնամեկուսացված արտաքին պատեր

Փակ թաղամասի ներսում կա խաղահրապարակ։ Տները երեսպատված են սպիտակ տրավերտինի և սև տուֆի համադրությամբ։ Նորակառույց Ռիչ Գարդեն փակ համալիրն ունի երկու մուտք։

Ռիչ Գարդենի դիզայներական թաունհաուսները դրսից նորաձև և գեղեցիկ են, ճարտարապետական ​​լուծումները թույլ են տալիս ստեղծել յուրահատուկ ինտերիեր տան յուրաքանչյուր անկյունում: Թաունհաուսները շահագործման կհանձնվեն մինչև 2023 թվականի նոյեմբերը՝ անցկացված էլեկտրագծերով, տեղադրված ջեռուցման և ջրամատակարարման խողովակներով։

Բնակելի հատված և հողատարածք

✓ Առաջին հարկ 112.3 քմ (96.4), փակ ավտոկայանատեղի, նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, մառան, սանհանգույց
✓ Երկրորդ հարկ 141 քմ (104.6), չորս ննջասենյակ սեփական պատշգամբով և սանհանգույցով
✓ Տեռասա առանձնացված հրաշալի տեսարանով 141 քմ (118.3)
✓ Բնակելի մակերեսը 233.1 քմ-ից
✓ Հողատարածքը՝ սկսած 253.8 քմ

Շտապե՛ք գնել ձեր երազանքների տունը շահավետ պայմաններով։ Թաունհաուսների վաճառքն իրականացնում է անմիջապես կառուցապատող Ռիչ-Գառդեն ՍՊԸ-ն։

Կառուցապատողի մասին

Հիփոթեքային վարկեր բանկերից

IDBank

Գտնվելու վայրը

Կոտայքի մարզ, Village of Zovuni, 36th Street
Վերջնաժամկետը
Տրված է
Հարկերի քանակը
2
Տան տեսակը
Մոնոլիտ
Բնակարանի տեսակները
էլիտար
Հարդարում
սևագրված
Տեսնել կոնտակտները
Կառուցապատող
Ռիչ-Գառդեն
Այլ օբյեկտներ
Agent