Հայաստանի քաղաքացիները նախընտրում են անշարժ գույք գնել ԵՄ երկրներում - TunMun

Հայաստանի քաղաքացիները նախընտրում են անշարժ գույք գնել ԵՄ երկրներում

Tranio միջազգային բրոքերային ընկերության ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիները նախընտրում են անշարժ գույք գնել ԵՄ երկրներում։ 

Հայաստանից ներդրողների շրջանում առաջատար ուղղություններն են Հունաստանը (բոլոր հայտերի 22%-ը), Իսպանիան (20%), Ֆրանսիան (16%)։ Այս ցանկը լրացնում են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան, Իտալիան, Չեռնոգորիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Թուրքիան և Ավստրիան։ 

Նշենք, որ օտարերկրյա անշարժ գույքի ձեռքբերման համար ՀՀ քաղաքացիները միջինում հատկացրել են մոտ 250 հազար եվրո։