Հանրապետությունում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների 33,7%-ը բաժին է ընկնում Երևանին - TunMun

Հանրապետությունում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների 33,7%-ը բաժին է ընկնում Երևանին

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ հայտնի է, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է առքուվաճառքի 4106 գործարք, 2022 թվականի օգոստոսին՝ 4946 գործարք։ Այսպես, 4106 գործարքներից 1384-ը կատարվել է մայրաքաղաքում, իսկ գնորդների մեծամասնությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

Ամենաշատ գործարքները կատարվել են Երևանում (1384), իսկ ամենաքիչը (85) Վայոց Ձորում։ Առքուվաճառքի գործարքներից գերակշռում են՝ գործարքներ հողամասերի հետ (1777), բնակարանների` բազմաբնակարան շենքերում (1322), առանձնատների (602), ավտոտնակների (190), հասարակական շենքերի (172), արտադրական տարածքների հետ կապված գործարքներ (43):