Բնակելի Համալիր «Նազարբեկյան Թաուերս», Երևան, Nazarbekyan Microdistrict, 41/1 - TunMun

Բնակելի Համալիր «Նազարբեկյան Թաուերս»

Վերջնաժամկետը
I քառ. 2024
Հարկերի քանակը
21
Տան տեսակը
Մոնոլիտ
Բնակարանի տեսակները
պրեմիում
Հարդարում
սևագրված

Ենթակառուցվածք

Դպրոց
Խանութներ շենքում
Հանգստի վայրեր
Խաղահրապարակ

Ավտոկանգառ

Ստորգետնյա (Տեղերը: 280)

Տեղեկություններ Բնակելի Համալիր «Նազարբեկյան Թաուերս»

Բնակելի համալիրը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան 41/1 և 41/8 հասցեներում։Համալիրը բաղկացած է «Ա», «Բ» և «Գ» մասնաշենքերից, որոնք պետք է ունենան երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղեր։ Համալիրի բնակարանների պատուհաններից տեսարան է բացվում դեպի Արարատ, Արագած, Արա լեռ։ Ճարտարապետական հմուտ լուծումների արդյունքում բոլոր բնակարաններն ու տարածքներն ապահովված են լինելու ջերմամեկուսացման, անվտանգության, հակահրդեհային, ինչպես նաև ինսոլացիոն պահանջներով։ Շենքերն ապահովված են լինելու ժամանակակից պահանջների համապատասխան եվրոպական արտադրության բարձրորակ վերելակներով։ «Ա» մասնաշենք՝ վերգետնյա 14 հարկ՝ նվազող 7 հարկ, որտեղ նախատեսված են թվով 67 բնակարան և հասարակական նշանակության 6 տարածք։ Բնակարաններից 8-ն ունենալու են ընդարձակ օգտագործելի տեռասաներ: «Բ» մասնաշենք՝ 16 վերգետնյա հարկ, որտեղ նախատեսվում են թվով 160 բնակարան և հասարակական նշանակության 6 տարածք։ «Գ» մասնաշենք՝ վերգետնյա 21 հարկից, որտեղ նախատեսված են թվով 198 բնակարան և հասարակական նշանակության 5 տարածք։ Բնակելի համալիրի 2 ստորգետնյա ավտոկայանատեղիները նախատեսված են թվով 280 ավտոմեքենայի համար։ Բոլոր մասնաշենքերում նախագծային լուծումները իրականացվել են այնպես, որ ցանկության դեպքում բնակարանները հնարավոր լինի միավորել։ Բնակելի համալիրի հարևանությամբ գործում են դպրոց, մանկապարտեզ, առկա են տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Բնակելի համալիրը տեղակայված է նորակառույց Հյուսիս-Հարավ մայրուղուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա, որն էլ հնարավորություն է ընձեռում հաշված րոպեների ընթացքում հասնել Կոմիտասի (7 րոպե), Իսակովի պողոտա (10 րոպե)։ Համալիրի հարևանությամբ գտնվում է Վահագնի թաղամասը, գործում են «Աղաբաբյանց» հյուրանոցային համալիրը, «Գարաժ Մոլ» առևտրային կենտրոնը, Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավաասության դատարանը։ Ընկերության կողմից ներդրվել են առավելագույն ջանքեր՝ բնակելի համալիրում ապրելու համար հարմարավետ և հաճելի միջավայր ստեղծելու նպատակով։ Կառուցապատող՝ «ՇԻՆ ԱՐՏ» ՍՊԸ:

✅ Ընդարձակ, բարեկարգ, կանաչապատ և լուսավոր բակ, որտեղ մեքենաներ չեն կայանելու
✅ Կայանատեղիներ՝ առանձին մուտքերով և ելքերով՝ թե հետիոտնի թե մեքենայի համար
✅ Հեծանիվների համար նախատեսված կայանատեղիներ
✅ Տանիքի հատվածների, հարակից տարածքների լանդշաֆտային ձևավորում
✅ Խաղահրապարակ
✅ Շատրվան
✅ Զրուցարաններ, նստարաններ

Կառուցապատողի մասին

Գտնվելու վայրը

Երևան, Nazarbekyan Microdistrict, 41/1
Վերջնաժամկետը
I քառ. 2024
Հարկերի քանակը
21
Տան տեսակը
Մոնոլիտ
Բնակարանի տեսակները
պրեմիում
Հարդարում
սևագրված
Տեսնել կոնտակտները
Կառուցապատող
Կոմֆորտ Բիլդ
Այլ օբյեկտներ
Agent