22.08.2022, 13:04
Դիտումներ: 466, Այսօրվա: 1
Տարածել
Տուն, 157 m²
Կոտայքի մարզ, Village of Jrvezh, Melkonyan Street, 18
69 699 600
֏
443 946
֏/m²
Սեփականատեր
Lusine Vardanyan
Տան մասին
- Մակերես 157 m²
- Տան տեսակը Քար
- Ջեռուցման տեսակը Կենտրոնացված գազային, Բուխարի, Էլեկտրական, Առանձին գազային
- Առկա հաղորդակցություններ Էլեկտրականություն, Գազ, Ջրամատակարարում, Կոյուղի
- Հարկերի քանակ 3
- Սանհանգույց Տանը
- Կառուցման տարին 2000
Նկարագրություն
Երեք հարկանի քարե տուն Ջրվեժում, 157 ք.մ., կոսմետիկ վերանորոգումՏունը գտնվում է կենտրոնական փողոցի մոտ։ Եղնիկանոցի դիմացի հատվածում (սարի վրա չի) ։ Հողի մակերեսը 500ք/մ, տան մակերեսը 157ք/մ։ Տունը ունի 3 հարկ + տան մակերեսի չափով ձեղնահարկ (մանսարդ) ։ Տան բոլոր հարկերում կա ջեռուցում, մշտական տաք և սառը ջուր։ Ջուրը սեփական է, հանվում է հորից՝ եռակի ֆիլտրվում։ Տեղադրված են բարձրակարգ պոմպեր։
Ջեռուցման համակարգը Lamborghini ֆիրմայի է։
Լողավազանի չափը 5x3.2մ 2մ խորությամբ, ունի ֆիլտր և հատակը մաքրող գործիքներ։
Այգում կան նորատունկ ծառեր, բոլոր ծառերը պտղատուն են, կա ծաղկանոց և մառան։ Այգում կա նաև լուսավորություն և նշված ժամերին ինքնուրույն ջրելու համակարգեր։ Այգու վերջում կա 3 հատ 1տ տարողությամբ բակեր՝ համապատասխան պոմպերով՝ ջրի պահպանման և մատակարարման համար։ Լողավազանի մոտ կա օթյակ իր սեղան-աթոռներով։ Կան 2հատ 3մ երկարություն ունեցող սեղաներ մեծ խնջույքների համար։ Կա շարժական մանղալ և աղյուսից մանղալ։ (Այգեգործական ողջ գործիքակազմը նույնպես ներառված է տան գնի մեջ) ։
Տունը ցանկապատված է դիմացը հատվածը՝ քարե պարսպով։ Ավտոտնակը և արտաքին դարպասները հեռակառավարվող են։ Դարպասների մոտ կա քարից պատրաստված շան տնակ։
Բնակելի հատվածի առաջին հարկը ընդհանուր է, ներառում է իր մեջ ճաշասենյակն ու խոհանոցը, կա նաև բուխարի, կահավորված է (երկու բազմոց, փայտյա սեղան, սմարթ-հեռուստացույց, դաշնամուր, ճոճվող բաղկաթոռ, պահարններ և այլ ատրիբուտներ) ։ Խոհանոցային հատվածը նույնպես կահավորված է և հագեցած էլեկտրոտեխնիկայով։ Բնակելի հատվածի երկրորդ հարկում կա երկու ննջարան, միջանցք և սանհանգույց։ Ամբողջը կահավորված է։ Երկրորդ հարկից կա ելք դեպի ընթարցակ պատշգամբ, որից աստիճանները տանում են դեպի լողավազան և այգի։
Նկարագրի մեջ տեղ գտած ամեն ինչը (նաև այն ամենը ինչ տեղ չի գտել) վաճառվում է տան հետ։ Տունը կարող է օգտագործվել թե որպես ամառանոց և թե որպես մշտական բնակության համար կառույց։
Հարցերի համար զանգահարեք, մեծ սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին։
Գտնվելու վայրը

.Հիպոտեկ
Տուն, 157 m²
Կոտայքի մարզ, Village of Jrvezh, Melkonyan Street, 18
69 699 600
֏
443 946 ֏/m²
Սեփականատեր
Lusine Vardanyan

.Մաքրում
Բնակարա՞ն եք գնել, մաքրե’ք:

.Մաքրում – Մաքրություն և կարգուկանոն` Ձեր բնակարանում։