7 տարածված սխալ Հայաստանում բնակարան վարձակալելիս: - TunMun

7 տարածված սխալ Հայաստանում բնակարան վարձակալելիս:

Հաճախ վարձով  բնակարանների որոնումը վերածվում է իսկական քվեստի: Ինտերնետային հարթակները առաջարկում են բազմաթիվ տարբերակներ` հարմար ցանկացած ճաշակի և գրպանի: Բայց ինչպե°ս նման առատության մեջ չդառնալ խաբեության զոհ: Առաջարկում ենք Ձեր ուշադրությանը վարձակալության 7 տարածված սխալներ. Զգուշացված - նշանակում է զինված!


1. Վարձակալության պայմանագիր

Վարձակալության պայմանագիրը պետք է կնքել միայն սեփականատիրոջ հետ: Միջնորդը և ռիելթորը այս հարցում օգնական չեն: Չկնքել պայմանագիր- նշանակում է բնակվել  թռչնի իրավունքներով։ Երկու կողմերի ստորագրած պայմանագրում որպես կարևոր կետեր նշվում են տեղահանության պայմանները: Այսինքն՝ դուք կարող եք պայմանավորվել, թե նախապես որքան շուտ պետք է զգուշացնեք հեռանալու անհրաժեշտության մասին։ Եթե բնակարանը համարվում է համատեղ կամ բաժնային սեփականություն, ապա վերանայեք  գործարքի պայմանները բոլոր կողմերի հետ: Իդեալական տարբերակն այն է, եթե պայմանագրի տակ ստորագրում են  բոլոր սեփականատերերը, այդ դեպքում նրանց պահանջները հետագայում կարող են նվազեցնել մինիմալի: Պայմանագիր կնքելիս պարտադիր պահանջեք վարձակալվող բնակարանի սեփականության վկայականի բնօրինակը:


2. Բնակարանի ընդունման-փոխանցման ակտ:

Ակտը պետք է ներառի բացարձակապես ամեն ինչ` սկսած մանրահատակի քերծվածքներից և վերջացրած լոգարանի սալիկների ճաքերից: Հակառակ դեպքում, բնակարանն ազատելիս հնարավոր է վնասների փոխհատուցում իրականացնեք: Հարկավոր է ստուգել նաև սարքավորումների անսարքությունը և կահույքը:


3. Կանխիկ գումարի փոխանցման վերաբերյալ անդորրագիր:

Որպես կանոն, սեփականատերը վերցնում է վարձակալի գրավ` գույքի վնասի փոխհատուցման նպատակով: Հաճախ սեփականատերերը հրաժարվում են վերադարձնել գումարները. Դա է պատճառը, որ անհրաժեշտ է արձանագրել  միջոցների փոխանցման  փաստը: Կանխիկ վճարելիս կազմեք ստացական: Վճարել քարտով շատ ավելի հարմար է։


4. Առանց ինքնագործունեության։

Փոխել ինչ-որ բան բնակարանում  խորհուրդ չի տրվում: Հնարավոր է, որ սեփականատերը չգնահատի փոփոխությունը, նույնիսկ եթե դա կլինի դիզայներական վերանորոգում: Դա լավագույն դեպքում է, իսկ վատագույն դեպքում կարող է փոխհատուցում պահանջել։


5. Կոմունալ պարտքերը

Նախքան պայմանագրի ստորագրումը, պետք է խնդրել կոմունալ վճարումների հաշվետվություն: Եթե պայմանավորվել են մարել պարտքը, ապա խորհուրդ է տրվում գրավոր ձևակերպել վարձավճարից գումարի դուրսգրման փաստը:


6. Լավ հարևանը ավելի լավ է, քան հեռավոր բարեկամը:

Հարևանի սոցիալական պատասխանատվության աստիճանի մասին կարելի է միայն ենթադրել: Չէ ՞ որ սեփականատերը հազիվ թե խոստովանի, որ հարևանները աղմկելու սիրահարներ են. Ուշադրություն դարձրեք, որ շենքի մուտքը և վերելակը մաքուր լինեն. Ուշադրություն դարձրեք, որ բացակայի տհաճ հոտ:


7. Խավարասերներն էլ 

մեկ այլ տհաճ անակնկալ են: Սովորաբար սեփականատերերը լռում են նման խնդիրների մասին։ Դուք կարող եք պայմանավորվել սեփականատիրոջ հետ իր կողմից ախտահանման մասով: Դուք նաև կարող եք  դժվարամատչելի վայրերում ստուգել միջատների հետքերը: Դա արվում է ցերեկային լույսի ներքո:


Ուշադիր եղեք փաստաթղթերին, խոսեք բացարձակապես բոլոր պահերի մասին։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ բանավոր պայմանավորվածությունը  կարող է մոռացվել ցանկացած պահի: Պայմանագիրը պետք է պարտադիր լինի, կետերը պետք է ուշադիր կարդալ: Միայն այդ պարագայում դուք կվարձակալեք ոչ միայն լավ կացարան, այլև կպահպանեք ձեր առողջությունը: Հաջողություն