Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում սեփականություն են ձեռք բերել 2022 թվականին
13.02.2023, 10:08
Տարածել:
Հայաստանի կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել։ Ադրբեջանի քաղաքացիները բնակարան են գնել բազմաբնակարան շենքերից մեկում և առանձնատուն Լոռի մարզում։ Թուրքիայի քաղաքացիները 2022 թվականին գնել են անշարժ գույքի 11 օբյեկտ։
Մինչ օրս անշարժ գույքի հաշվառման 8 գործողություն է իրականացվել Ադրբեջանի քաղաքացիների կողմից, 82-ը՝ Թուրքիայի քաղաքացիների կողմից։
Այս երկրների քաղաքացիների կողմից անշարժ գույքի առուվաճառքը գրանցված չի եղել։