2023 թվականին Հայաստանում շինարարության ոլորտում աճ է կանխատեսվում  - TunMun

2023 թվականին Հայաստանում շինարարության ոլորտում աճ է կանխատեսվում 

ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Մարտին Գալստյանը հունվարի 31-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ 2023 թվականին տնտեսական աճ է կանխատեսում։ Տնտեսական զարգացումը կկազմի 4.6%, հիմնականում շինարարության, ծառայությունների և արդյունաբերության հաշվին։ 

Հունվար ամսվա թարմացված կանխատեսմամբ սպասվում է Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղում` մինչև 4,1%, 2022 թվականի դեկտեմբերին դիտվել է ՀՆԱ-ի աճի դանդաղում` մինչև 4,5%: 

Նշենք, որ Հայաստանի 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծում արձանագրվել է 7% տնտեսական աճ։