Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույքի գործարքների առաջատար են դարձել 2022թ  - TunMun

Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույքի գործարքների առաջատար են դարձել 2022թ 

Կադաստրի կոմիտեի հաշվետու տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, օտարերկրացիների կողմից Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի վաճառքի 3173 և գնման 1950 գործարք: 2022 թվականին Հայաստանում անշարժ գույքի գործարքների անվիճելի առաջատարները Ռուսաստանի քաղաքացիներն էին, ովքեր գնել են 1207 և վաճառել 2380 անշարժ գույք։ 

ԱՄՆ քաղաքացիները գնել են 240 անշարժ գույք, վաճառել՝ 274։ Իրանի Հանրապետության քաղաքացիները 2022 թվականին գնել են 84 անշարժ գույք, վաճառել՝ 67։ Նաև, պաշտոնական տվյալներով, Հայաստանում անշարժ վաճառքի 245 և 198 գնման գործարք է իրականացվել եվրոպական երկրների քաղաքացիների կողմից։