Երեւանում ժամանակակից մարզահամալիր կկառուցվի - TunMun

Երեւանում ժամանակակից մարզահամալիր կկառուցվի

Հրանտ Շահինյանի անվան մարզա-գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի դպրոցը, ինչպես նաեւ հեծանվային սպորտի մարզադպրոցը կմիավորվեն եւ կիրականացվեն մի նախագծում, որը տեղակայված կլինի Բագրատունյաց 48 հասցեում:

Ըստ պլանի ՝ երկու մասնաշենքերից բաղկացած համալիրում լինելու է մարզական դահլիճ ՝ գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի մարզումների համար (1076 քմ), օժանդակ շինություններ (348 քմ):

Մեկ այլ 2 հարկանի շենքը (1280 քմ) որի տանիքը նախատեսված կլինի հեծանվասպորտ դպրոցի համար: Կլինի նաև մի փոքրիկ բակ: Տանիքի վրա կտեղադրվեն արևային ֆոտո-վոլտ վահանակներ։

Մարզահամալիրի տարածքը հասանելի կլինի նաեւ հենաշարժողական ապարատի խախտումներով մարդկանց համար: Մարզադպրոցի հարակից տարածքը կանաչապատված է և բարեկարգված, ինչի շնորհիվ բոլոր այցելուները կստանան գեղագիտական հաճույք, իսկ յուրօրինակ և ժամանակակից դիզայնի շնորհիվ նախագիծը ներդաշնակորեն կընդգրկվի հին քաղաքի ճարտարապետության մեջ: Նախագիծն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով:

Մենք դիմեցինք Հրանտ Շահինյանի անվան մարզա-գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի դպրոցի ղեկավարին ՝ դպրոցի բացման ժամկետների վերաբերյալ հարցով, և մեզ պատասխանեցին, որ ծրագրով մարզահամալիրը շահագործման կհանձնվի 3 տարի հետո։