В Капане и Горисе откроются два смарт-центра COAF «Дети Армении» - TunMun

В Капане и Горисе откроются два смарт-центра COAF «Дети Армении»

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանի եւ Արթուր Մարտիրոսյանի հանդիպմանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության, «ԱյԴի» բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են Սյունիքում Սմարթ կենտրոնների կառուցման նախագծի, ինչպես նաեւ այդ ոլորտում COAF կրթական մոդելի կիրառման մանրամասները:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց գյուղերում կրթության որակի ապահովման պիլոտային նախագիծը: 

COAF-ի աջակցությունը կիրականացվի հետեւյալ կերպ - տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ, հիմնականում, ուսումնական հաստատությունից ուսումնական կենտրոն աշակերտների անցման համար, ինչպես նաեւ կրթության նոր ստանդարտների ներդրման աշխատանքներ: